ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կալիֆոռնիայում մահացել է առասպելական ռոքեր Քեյթ Էմերսոնը

Կալիֆոռնիայում մահացել է առասպելական ռոքեր Քեյթ Էմերսոնը
12.03.2016 | 13:43

Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում անցած գիշեր վախճանվել է պրոգրեսիվ ռոքի ոճի Emerson, Lake & Palmer եռյակի հիմնադիր, երգահան և ստեղնահար Քեյթ Էմերսոնը։ 71-ամյա երաժիշտը վերջին տարիներին մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։ Նրա մահվան պատճառը դեռ չի հաղորդվել։ «Քեյթը բարի հոգի ուներ, նա շատ էր սիրում երաժշտություն, որպես ստեղնահար և դաշնակահար, նա, երևի, դեռ երկար ժամանակ կմնա անմրցելի»,- երեկ ասել է եռյակի հարվածող Կառլ Փալմերը։ «Նա իսկական նորարար էր, նրա երաժշտական հանճարը մեծ ազդեցություն է գործել ռոքի, ջազի և դասական երաժշտության վրա»,- ասել է հարվածողը։ Վերջին անգամ Emerson, Lake & Palmer եռյակը վերամիավորվել և ելույթ է ունեցել 2010-ին, Լոնդոնում։ Աշխարհահռչակ եռյակը թողարկել է 9 սկավառակ, առաջինը 1970-ին, վերջինը` 1994-ին։

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ